«Նախ՝ կվերադարձնենք սկյութների ոսկին, իսկ հետո՝ Ղրիմը». Զելենսկի

18:17 • 26.10.21

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, մեկնաբանելով Ամստերդամի վերաքննիչ դատարանի որոշումը սկյութների ոսկու հավաքածուն Ուկրաինային փոխանցելու վերաբերյալ, ասել է, որ Կիևը միշտ վերադարձնում է այն, ինչն իրենն է։

«Ուկրաինայի երկար սպասված հաղթանակը Ամստերդամի դատարանում: Սկյութների ոսկին կվերադառնա Ուկրաինա: Ես շնորհակալ եմ դատարանին արդար որոշման համար, ինչպես նաև  Արդարադատության նախարարության, Արտաքին գործերի նախարարության և Մշակույթի նախարարության թիմերին՝ արդյունքի համար։ Մենք միշտ վերադարձնում ենք մերը։ Նախ՝ կվերադարձնենք սկյութների ոսկին, իսկ հետո՝ Ղրիմը», - երեքշաբթի գրել է Զելենսկին Twitter-ում։

Ղրիմի չորս թանգարաններից սկյութական ոսկու հավաքածուն, մոտ 2 հազար արտեֆակտ, վերցվել է 2014 թվականի փետրվարի սկզբին Ամստերդամի Allard Pearson թանգարանում ցուցադրության համար՝ նախքան Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանին:2014 թվականի օգոստոսին Նիդեռլանդների թանգարանը որոշել է ցուցանմուշները չփոխանցել ո՛չ Ուկրաինային, ո՛չ Ղրիմին՝ մինչև իրավասու դատավորի որոշումը կամ կողմերի համաձայնությունը։ Միաժամանակ որոշվել է վերադարձնել հավաքածուի մի մասը Կիևի պատմական գանձերի թանգարանին։