Պակիստանում ոստիկանների և իսլամիստների միջև բախումների հետևանքով 8 մարդ է մահացել

10:59 • 28.10.21

Պակիստանի Փենջաբ նահանգում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և «Թեհրիք-ի-Լաբբայք» արմատական իսլամական կազմակերպության անդամների միջև, ինչի հետևանքով 8 մարդ է մահացել:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով տեղի աղբյուրներից մեկին, մահացածներից 4-ն իրավապահներ են: Բախումներ են բռնկվել, երբ ոստիկանները փորձել են թույլ չտալ արմատական կազմակերպության ակտիվիստների երթը դեպի Պակիստանի մայրաքաղաք: Ակտիվիստների ակցիայի նպատակն էր հասնել կազմակերպության առաջնորդ Սաադ Հուսեյն Ռիզվիի՝ բանտից ազատ արձակմանը:

Չորեքշաբթի Պակիստանի կառավարությունը տեղկեացրել է, որ կազմակերպության դիտարկելու է որպես զինյալ խմբավորում: