Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 39 849 նոր դեպք
Ռուսաստանում COVID-19-ով վարակման դեպքերի թիվն աճել է 39 849-ով՝ հասնելով 8 432 546-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողներին հաղորդել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբում:
«Վերջին 24 ժամվա ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի 39 849 նոր դեպք է հաստատվել երկրի 85 տարածաշրջաններում, այդ թվում՝ առանց կլինիկական դրսևորումների հայտնաբերվել է 3442 դեպք (8,6 տոկոսը)»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ողջ համավարակի ընթացքում երկրում գրանցվել է հիվանդացության 8 432 546 դեպք: Աճի տեմպը կազմում է 0,47 տոկոսն:










