ԿԺԴՀ-ն պատրաստվում է բացել ցամաքային սահմանը Չինաստանի հետ
Հյուսիսային Կորեան պատրաստվում է վերսկսել երկաթուղային հաղորդակցությունը ՉԺՀ-ի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 29-ին հաղորդել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի միավորման նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չա Դոկ Չհոլին:
Նրա խոսքով՝ Սեուլում նկատել են նշաններ, որոնք ցույց են տալիս Չինաստանի հետ սահմանին Հյուսիսային Կորեայի տարածաշրջաններում առեւտրի վերսկսման նախապատրաստումը: Նա նշել է, որ ԿԺԴՀ-ն կարանտինային օբյեկտներ Է կառուցում այդ շրջաններում:
Ավելի վաղ Կորեայի Հանրապետության Ազգային հետախուզական ծառայությունը հարավկորեացի խորհրդարանականներին հայտնել է, որ ԿԺԴՀ-ն երկաթուղային հաղորդակցության վերսկսման շուրջը բանակցությոններ է վարում Չինաստանի և Ռուսաստանի հետ: Գերատեսչության տվյալներով՝ գացքները կարող են երթևեկել Չինաստանի Դանդուն քաղաքի և Հյուսիսային Կորեայի Սինիյջուի միջև արդեն նոյեմբերի սկզբին:
«Դժվար է կանխատեսել վերսկսման ստույգ օրը: Մենք կշարունակենք ուշադրությամբ հետեւել դրա հետ կապված տեղափոխություններին»,- մեջբերում է գործակալությունը Չա Դոկ Դհոլի խսքը: Չինաստանը ԿԺԴՀ-ի հիմնական տնտեսական գործընկերն է: Կորոնավիրուսի համավարակի պատճառով երկու երկրների միջև առևտուրն զգալիորեն կրճատվել է: ՉԺՀ-ի և ԿԺԴՀ-ի միջև առեւտրի ծավալը 2020 թվականին կազմել է 539 միլիոն դոլար, ինչը 80,7 տոկոսով պակաս Է 2019 թվականի նույն ժամանակամիջոցի համեմատոթյամբ:
Կորոնավիրուսի համավարակի պայմաններում ԿԺԴՀ-ի իշխանությունները 2020 թվականի սկզբին ընդունեցին արտակարգ միջոցներ կորոնավիրուսային վարակից երկրի պաշտպանության համար, այդ թվում փակվեցին պետության սահմանները: Պաշտոնական տվյալներով՝ ԿԺԴՀ-ում մինչև հիմա կորոնավիրուսով ախտահարման ոչ մի դեպք չի արձանագրվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:










