«Ասաց, որ լավ կաթոլիկ եմ». Բայդենը պատմել է՝ ինչի մասին է Վատիկանում փակ դռների հետևում զրուցել Հռոմի պապի հետ (լուսանկարներ)

22:59 • 29.10.21

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատմել է՝ ինչի մասին է Վատիկանում փակ դռների հետևում զրուցել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ հանդիպմանը, գրում է Daily Mail-ը:

Ըստ նախագահի՝ պոնտիֆիկոսն իրեն ասել է, որ ինքը լավ կաթոլիկ է, ինչպես նաև խորհուրդ է տվել շարունակել հաղորդություն ստանալ:

«Մենք պարզապես խոսեցինք այն մասին, որ նա ուրախ էր, որ ես լավ կաթոլիկ եմ և պետք է շարունակեմ հաղորդություն ստանալ», - ասել է Բայդենը հանդիպումից հետո:

Նա նաև մանրամասնել է, որ ինքն ու պոնտիֆիկոսը միմյանց համար աղոթքներով են փոխանակվել։ Նախագահն ասել է, որ աղոթել է «խաղաղության համար»: 

«Հանդիպումը հրաշալի էր», - լրագրողներին ասել է Բայդենը՝ ԱՄՆ-ի երկրորդ կաթոլիկ նախագահը, որը պետք է Պապի հետ զրուցեր ընդամենը մեկ ժամ, սակայն լրացուցիչ ժամանակ է ստացել։

Նրա փոխանցմամբ՝ իրենք խոսել են նաև կլիմայի փոփոխության մասին:

Այնուհանդերձ, Բայդենն ու կաթոլիկների հոգևոր առաջնորդը Վատիկանի փակ դռների հետևում 75 րոպե տևած հանդիպման ընթացքում չեն քննարկել ԱՄՆ-ում հղիության արհեստական ընդհատման վիճելի հարցը:

President Biden and Pope Francis with their translators at their private meetingPresident Biden presented Pope Francis with a presidential challenge coinPresident Joe Biden, first lady Jill Bide and Pope Francis during their private meeting at the Holy See - the Vatican released pictures of the meeting after it endedPresident Biden, first lady Jill Biden, and Pope Francis with the American and papal delegationsDuring their meeting, Biden gave Pope Francis a handwoven chasuble from 1930 from Holy Trinity Church in DC, where he often goes to Mass. An accompanying note says as gift to pope, the White House also will donate winter clothing to charities as part of World Day for the PoorPresident Biden and Pope Francis during their meeting at the Holy SeePope Francis and President Joe Biden met for 75 minutes at the Vatican on Friday