Իսպանիայում համավարակից ի վեր առաջին անգամ անցկացվել է ավանդական ցլավազքը, որի ժամանակ ցուլը պոզահարելով սպանել է 55-ամյա մի տղամարդու

15:14 • 31.10.21

Իսպանիայում կորոնավիրուսային համավարակից ի վեր առաջին անգամ անցկացվել է ավանդական ցլավազքի փառատոնը, որի ընթացքում ցլերից մեկը պոզահարել և սպանել է 55-ամյա մի տղամարդու, հայտնում է Daily Mail-ը:

Ֆիքսված կադրերում երևում է՝ ինչպես է կենդանին տղամարդուն վեր բարձրացնում՝ իր պոզերից կախված, ապա գետնին գցում ու նորից հարձակվում:

Թեև տուժածին շտապ հոսպիտալացրել են, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել: Ողբերգական դեպքը տեղի է ունեցել Օնդա քաղաքում. փառատոնը դադարեցվել է: