ԱՄՆ-ն ցանկանում է ուժեղացնել ճնշումն այն երկրների նկատմամբ, որոնք բավարար չեն պայքարում կլիմայական փոփոխությունների դեմ
ԱՄՆ-ն ճնշման ուժեղացում է ակնկալում այն երկրների վրա, որոնք, Վաշինգտոնի կարծիքով, բավականաչափ ջանքեր չեն գործադրել կլիմայի փոփոխման դեմ պայքարի համար: Նոյեմբերի 1-ին այդ մասին հայտարարել է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնական Ջեյք Սալիվանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Մենք կարծում ենք, որ ճնշում կգործադրվի այն երկրների վրա, որոնք առայժմ չեն ակտիվացրել (կլիմայի փոփոխման դեմ հայքարի) ջանքերը: Աշխարհը նրանցից կսպասի, որ նրանք մասնակցեն (այդ պայքարին): Դա հենց այն է, ինչ մենք ակնկալում ենք և ինչի հույսն ունենք»,- նշել է նա Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի ինքինթիռում կայացած ճեպազրույցում, որը մեկնել է Շոտլանդիայի Գլազգո՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխման պարփակ կոնվենցիայի 26-րդ խորհրաժողովին:
Սալիվանի խոսքով՝ ոչ մի երկիր իրավունք չունի խույս տալու գլոբալ տաքացման դեմ պայքարի պարտավորություններ ընդունելուց: Ըստ որում, նրա կարծիքով, տնտեսապես զարգացած երկրները պատմական հանգամանքների բերումով ավելի մեծ չափով են պատասխանատու այս խնդրի լուծման համար զարգացող երկրների համեմատությամբ:
2015 թվականին ՄԱԿ-ի խորհրդաժողովում ընդունվել է Փարիզի կլիմայի համաձայնագիրը, որտեղ հռչակված է ջերմոցային գազերի արտանետումները կճատելու և մինչեւ 2100 թվականը մոլորակի վրա գլոբալ տարեկան միջին ջերմաստիճանը մինչինդուստրիալ մակարդակից Ցելսիուսի երկու աստիճանից ավելի թույլ չտալու, ինչպես նաև ջերմացումը 1,5 աստճանի սահմաններում պահելու համար միջոցներ ձեռնարկելու նպատակը: Գլազգոյի խորհրդաժողովում կամփոփվեն հնգամյա ցիկլի արդյունքները, ցիկլ, որը սկսվել է Փարիզի կլիմայական համաձայնությունների ստորագրումից ի վեր:










