Հայտնի է 2021 թվականի «տարվա բառն»՝ ըստ Օքսֆորդի բառարանի
Օքսֆորդի բառարանը հայտնել է 2021 թվականի գլխավոր բառը: Ինչպես փոխանցում են բառարանը կազմողները, խոսքը vax-ի մասին է, որը նշանակում է «պատվաստանյութ», ինչպես նաև դրանից առաջացող «պատվաստում» կամ «պատվաստվել» բառերը:
Այս տարի vax բառն օգտագործվել է 72 անգամ ավելի հաճախակի, քան անցյալ տարի: «Չկա ուրիշ բառ, որն ավելի լավ է արտացոլում այս տարվա մթնոլորտը, քան vax-ը»,- նշել են բառարանի հեղինակները:
Տարվա բառից արդեն հասցրել են նորաբանություններ կազմել, ինչպես օրինակ՝ «վաքսի»-ն՝ «սելֆիի» օրինակով, որը նշանակում է պատվաստման ժամանակ արված լուսանկար, ինչպես նաև պատվաստվողը, որն այդ լուսանկարը հրապարակում է սոցցանցում:










