Ադրբեջանը ցանկանում է պակիստանյան կործանիչներ գնել

18:59 • 02.11.21

Ադրբեջանը պակիստանյան JF-17 Thunder կործանիչներ ձեռք բերելու ցանկություն է հայտնել։ Այս մասին հայտարարել է Իսլամաբադում Ադրբեջանի դեսպանատան ռազմական կցորդ Մեհման Նովրուզովը, գրում է minval.az-ը։

Նա ասել է, որ Ադրբեջանը ցանկանում է Պակիստանից գնել ժամանակակից Block 3 JF-17 Thunder կործանիչ։

«Ադրբեջանի ռազմաօդային ուժերը լուրջ ջանքեր է գործադրում իր միջոցների, հատկապես կործանիչների արդիականացման համար»,- ասել է Նովրուզովը։