Հանոյի օդանավակայանում 2 ինքնաթիռ Է բախվել. VN Express
Երկու ինքնաթիռ է բախվել Վիետնամի մայրաքաղաք Հանոյի օդանավակայանում. ոչ ոք չի տուժել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել Է VN Express տեղական հրատարակությունը:
Հրատարակությունը գրում Է, որ վիետնամական Bamboo Airways ավիաընկերության ինքնաթիռը պետք է թռչեր Հանոյ-Ֆուկուոկ երթուղով: Երբ այն ընթացել է թռիչքա-վայրԷջքային գոտով, պոչով հարվածել է օդանավակայանում կանգնած մեկ այլ ինքնաթիռի խցիկին:
Ըստ հրատարակության տվյալների, երկու ինքնաթիռներն աննշան վնասվածքներ են ստացել, իսկ ուղևորներին, որոնք մեկնում էին Ֆուկուոկ, տեղափոխել են մեկ այլ չվերթ: Միջադեպի հետևանքով նրանց մեկնաթռիչքն ուշացել է մոտավորապես երկու ժամ:
Վիետնամի քաղավիացիայի վարչության ղեկավար Դին Վիետ Տխանգը հայտնել է, որ օդաչուն, որը թույլ է տվել սխալը, անփութության պատճառով աշխատանքից հեռացվել է նախքան պաշտոնական հետաքննություն անցկացնելը:










