Հնդկաստանում տղամարդն օգնել է սեփական կնոջն ամուսնանալ սիրեցյալի հետ

15:49 • 02.11.21

Հնդիկ տղամարդն ապշեցրել է հարազատներին և ողջ երկրի բնակիչներին՝ համաձայնելով բաց թողնել իր կնոջը և թույլ տալով, որ վերջինս միավորվի իր սիրեցյալի հետ:

Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, տղամարդն անգամ կազմակերպել է կնոջ պսակադրությունը տղամարդու հետ, ում նա իսկապես սիրում է: Նշվում է, որ զույգն ամուսնացած է եղել 5 ամիս: Ուտար Պրադեշ նահանգում բնակվող հաշվապահ Փանքաջ Շարմայի հարսանիքը պայմանավորված է եղել, ինչը սովորական երևույթ  Հնդկաստանում:

Այնուամենայնիվ հինգ ամիս անց ամուսինները չեն կարողացել լեզու գտնել և լիարժեք դարձնել իրենց միությունը: Որոշ ժամանակ անց կինը խոստովանել է, որ ուրիշ տղամարդու հետ է ցանկացել ամուսնանալ:  

Կնոջ խոստովանությունը լսելուց հետո Շարման տեղյակ է պահել աղջկա ընտանիքին ստեղծված իրավիճակի մասին, որից հետո վերջիններս հանդիպել են աղջկա սիրեցյալի հետ և համաձայնության եկել: Շարման համաձայնել է բաց թողնել կնոջն ու անգամ օգնել է կազմակերպել նրանց հարսանիքը: Նա նաև փաստաբան է վարձել՝ հարցին իրավական լուծում տալու համար: