6,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ինդոնեզիայի արևելքում
6,1 մագնիտուդով ստորգետնյա ցնցում է գրանցվել Ինդոնեզիայի արևելյան մասում գտնվող Բանդա ծովի ջրատարածքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 3-ին հաղորդել Է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայե-Սայանյան մասնաճյուղը:
Ալթայե-Սայանյան մասնաճյուղի օպերատիվ մշակման տվյալներով՝ նոյեմբերի 2-ին Երևանի ժամանակով 20:43-ին գրանցված երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ամբոն քաղաքից 483 կիլոմետր դեպի հարավ-արևելք, քաղաք, որը գտնվում է համանուն կղզու վրա և ընկած է Յամդանա կղզու (Տանիմբար արշիպելագ) ափերից մոտավորապես 71 կիլոմետր հեռավորության վրա:
Էպիկենտրոնում ցնցումների ինտենսիվությամբ երկրաշարժը գնահատվում է որպես «ավերիչ»:










