Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Սիրիայի մայրաքաղաքի արվարձանին

10:48 • 03.11.21

Իսրայելը մի քանի հրթիռներով հարված է հասցրել Դամասկոսի արվարձանին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սիրիական պետական ԶԼՄ-ները հաղորդել են նոյեմբերի 3-ին:

Հարվածը հասցվել է Իսրայելի կողմից օկուպացված Գոլանի բարձունքների շրջանից:

Հնարավոր զոհերի մասին չի նշվում, տեղեկացվում Է որոշ նյութական վնասի մասին: