Նյու Յորքը կունենա պատմության մեջ 2-րդ սևամորթ քաղաքապետը

10:36 • 03.11.21

Նյու Յորքի բնակիչները քաղաքապետի պաշտոնում ընտրել են դեմոկրատ Էրիկ Ադամսին, որը Նյու Յորքի ոստիկանական բաժանմունքի նախկին կապիտանն էր: Ինչպես գրում է npr.org կայքը, նա կդառնա քաղաքի պատմության մեջ երկրորդ սևամորթ քաղաքապետը:

Աղբյուրը նկատում է, որ Ադամսի հաղթանակն ընտրություններում անակնկալ չէ՝ հաշվի առնելով հանրապետականների թույլ դիրքերը:

Սպասվում է, որ նա կփոխարինի Բիլ դե Բլազիոյին և պաշտոնը կստանձնի հունվարի 1-ից: