Համացանցում հայտնվել է Բասաևի հանցախմբի՝ հոգեբուժարանից փախած անդամի ձերբակալության տեսանյութը
Համացանցում հրապարակվել է Շամիլ Բասաևի հանցախմբի անդամ Մագոմեդ Ալխանովի ձերբակալության տեսանյութը, որը մեկ շաբաթ առաջ փախել էր Աստրախանի հոգեբուժարանից, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Կադրերում երևում է, որ անվտանգության աշխատակիցներից մեկը բռնել է տղամարդու մազերից։ Ձերբակալությունից հետո նա ուղարկվել է քննչական մեկուսարան։
Հոկտեմբերի 26-ին Ալխանովը փախել է Աստրախանի հոգեբուժարանի բաժանմունքից։
Գործակալության աղբյուրը պարզաբանել է, որ հանցագործն արդեն տասը տարվա պատիժ է կրել ավազակային հարձակման համար, իսկ հետո քննիչները հաստատել են նրա մասնակցությունը Պսկովի դեսանտայինների վրա հարձակմանը՝ Բասաևի ավազակախմբի կազմում։ Տղամարդը հունիսին բերման է ենթարկվել Ստավրոպոլի երկրամասում, իսկ հոգեբուժական փորձաքննության համար բերվել է Աստրախան։
Փախուստից հետո գրոհայինի նկատմամբ հայտարարվել է դաշնային հետախուզում։ Նախօրեին նրան բռնել էին շրջկենտրոնի Տրուսովսկի թաղամասի սրճարանում։ Հաստատության այցելուները նկատել են հետախուզվողին արտաքնապես նման անհայտ անձի և դիմել ուժայիններին։










