Բրիջիտ Բորդոյին տուգանել են 20 000 եվրոյով Ռեյունյոնի բնակիչներին վիրավորելու համար

19:38 • 04.11.21

Ֆրանսիացի դերասանուհի Բրիջիտ Բորդոյին տուգանել են 20 հազար եվրոյի չափով Ռոյունյոնի (Ֆրանսիայի անդրծովյան երկրամաս) բնակիչների հասցեին ռասիստական վիրավորանք հնչեցնելու համար:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Բորդոն Հնդկական օվկիանոսում գտնվող կղզու բնակիչներն անվանել է «բնիկներ, որոնք պահպանել են վայրի գեները»: Միևնույն ժամանակ նշվում է, որ դատարանն ավելի ցածր տուգանք է սահմանել, քան պահանջում էր դատախազությունը:

Դատավարության համար պատճառ է դարձել բաց նամակը, որը դերասանուհին հրապարակել էր 2019 թվականի մարտին՝ դիմելով անդրծովյան տարածաշրջանի իշխանություններին: Բորդոն, որը հիմնադրամ է ստեղծել կենդանիների պաշտպանության համար, կոշտ քննադատություն է տեղացել Ռեյունյոնի բնակիչների գլխին՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի պատճառով: