Azimuth Airlines-ը սկսել է Աստրախանից Երևան ուղիղ չվերթներ իրականացնել

14:59 • 04.11.21

Azimuth Airlines ավիաընկերությունը սկսել է ուղիղ կանոնավոր չվերթներ իրականացնել Աստրախանից Երևան:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Russian Aviasion-ը, Աստրախան-Երևան -Աստրախան չվերթներն իրականացվում են շաբաթական մեկ անգամ ամեն երեքշաբթի՝ ժամանակացույցի համաձայն:

Տոմսերը և ժամանակացույցը հասանելի են Azimuth Airlines ավիաընկերության պաշտոնական կայքում: