Բոբ Մենենդեսը պահանջել է ԱՄՆ պետքարտուղարությունից և ՊՆ-ից զեկույց ներկայացնել Արցախի դեմ թուրքական անօդաչուների կիրառման մասին

22:03 • 04.11.21

Սենատոր Բոբ Մենենդեսը պահանջել է ԱՄՆ Պետքարտուղարությունից և Պաշտպանության նախարարությունից՝ զեկույց ներկայացնել Թուրքիայի կողմից հարվածային անօդաչու թռչող սարքերի արտահանման մասին։

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը։ Բոբ Մենենդեսը որպես օրինակ ներկայացրել է Ադրբեջանի կողմից 2020 թվականին Արցախի դեմ թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքերի կիրառումը։