Ավստրիան կվերացնի Ռուսաստանի հետ ավիահաղորդակցության բոլոր սահմանափակումները

15:46 • 05.11.21

Ավստրիան նոյեմբերի 9-ից կվերացնի Ռուսաստանի հետ ավիահաղորդակցության բոլոր սահմանափակումները, սակայն մուտքի կանոնները կմնան անփոփոխ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Ավստրիայի ԱԳ նախարարության ղեկավար Միխեիլ Լինհարթը:

Ավելի վաղ կորոնավիրուսային ինֆեկցիայի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբում հաղորդել են, որ Ռուսաստանը Ավստրիայի հետ ավիահաղորդակցության բոլոր սահմանափակումները կվերացնի նոյեմբերի 9-ից:

«Մենք ողջունում ենք Ռուսաստանի առաջարկությունը և մեր կողմից ի պատասխան կհանենք ավիահաղորդակցության բոլոր սահմանափակումները: Իհարկե, մուտքի կանոնները կմնան անփոփոխ»,-հայտարարել է Լինհարթը:

Ռուսաստանից Ավստրիա մուտքը ներկայում հնարավոր է, այդ թվում նաև տուրիստական այցագրով, սակայն ԵՄ-ում կամ ԱՀԿ-ում հավանության արժանացած որևէ պատրաստուկով պատվաստման հավաստագրի բացակայության դեպքում հարկ կլինի անցնել տասնօրյա կարանտինի, որը կարող է վաղաժամկետ ավարտել՝ թեստ հանձնելով ժամանելուց հետո վեցերորդ օրը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: