Իսակովի պողոտայում Mercedes-ը տապալել է գազախողովակի հենասյունն ու կողաշրջված բախվել ծառին. վնասվել են Mercedes, Volkswagen, Opel մակնիշի ավտոմեքենաներ. shamshyan.com

09:35 • 05.11.21

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, Ժամը 02:00-ի սահմանններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Իսակովի պոոտայում ՝ Ոստիկանության զորքերի N զորամասի դիմաց, դեռևա անհայտ հանգամանքներում  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել  մայթեզրի բետոնե հատվածին, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել գազատար խողովակի հենասյանը, տապալել այն, ապա բախվել գազատար խողովակին և մոտ 20 մետր առաջ ընթանալով՝ կողաշրջված   բախվել ծառին: 

Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Բախման հետևանքով գազատար խողովակն էլ վնասել է ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս  կայանված  Mercedes, Volkswagen Golf  և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները: