Սաակաշվիլին պետական հեղաշրջում է ծրագրում բանտից. Վրաստանի անվտանգության ծառայությունը՝ նախապատրաստվող ակցիաների մասին
Վրաստանում հաջակցություն նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կազմակերպվող բողոքի ակցիայի մասնակիցները ծրագրում են շրջափակել պետական հաստատությունների շենքերը:
ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի Պետանվտանգության ծառայության ներկայացուցիչ Բաչա Մգելաձեն դա անվանել է պետական հեղաշրջում և նշել, որ այն բանտից ղեկավարում է Սաակաշվիլին:
«Նոյեմբերի 6-ից սկսած առանձին քաղաքական խմբեր ցույցեր են նախատեսում իրականացացնել Ռուսթավի թիվ 12 քրեակատարողական հիմնարկի մոտ, ուր ժամանելու են նրանց աջակիցները նաև մարզերից: Բացի այդ, բողոքի ակցիա է նախատեսվում իրականացնել Թբիլիսիում: Օպերատիվ տեղեկություններով՝ ակցիայի կազմակերպիչները մտադիր են արգելափակել պետական հաստատությունների մուտքերը: Վերոնշյալ գործողությունները, որոնց նպատակն է բռնի իշխանափոխությունը, բանտից ծրագրում է դատապարտված Միխեիլ Սաակաշվիլին»,- ասել է Մգելաձեն:Հիշեցնենք, որ Միխեիլ Սաակաշվիլիին ձերբակալել են հոկտեմբերի 1-ին, երբ վերջինս վերադարձել է Վրաստան՝ երկրում հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր ուժերին աջակցելու համար: Նախկին նախագահին երկրում հեռակա կարգով դատապարտել էին պատգամավորին ծեծի ենթարկելու և բանկիրի սպանության կազմակերպման համար: Բացի այդ, նրան մեղադրանք է ներկայացվել ևս մի քանի գործով, այդ թվում՝ պետական միջոցները մսխելու, լիազորությունների չարաշահման և երկրի սահմանն ապօրինաբար հատելու համար:
Հիշեցնենք, որ Միխեիլ Սաակաշվիլիին ձերբակալել են հոկտեմբերի 1-ին, երբ վերջինս վերադարձել է Վրաստան՝ երկրում հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր ուժերին աջակցելու համար: Նախկին նախագահին երկրում հեռակա կարգով դատապարտել էին պատգամավորին ծեծի ենթարկելու և բանկիրի սպանության կազմակերպման համար: Բացի այդ, նրան մեղադրանք է ներկայացվել ևս մի քանի գործով, այդ թվում՝ պետական միջոցները մսխելու, լիազորությունների չարաշահման և երկրի սահմանն ապօրինաբար հատելու համար:










