Մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊՆ ժամկետային զինծառայող

17:42 • 07.11.21

Նոյեմբերի 7-ին, ժամը 04:20 սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված ՊՆ N զորամասի մարտական հենակետում, զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով, մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ, 2001թ. ծնված Գրիգոր Սահակի Վարդանյանը:

Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:

Տարվում է քննություն` դեպքի մանրամասները լիարժեք պարզելու համար: