Հնդկաստանի հարավում հորդառատ անձրևները հանգեցրել են ջրհեղեղի. շուրջ 50 000 մարդ է տուժել տարերային աղետի հետևանքով  

10:19 • 08.11.21

 

Հնդկաստանի Թամիլանդ հարավային նահանգում շուրջ 50 000 բնակիչ է տուժել հորդառատ անձրևների և դրանցով պայմանավորված ջրհեղեղների հետևանքով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով նահանգի իշխանություններին:  

Իշխանությունների տվյալներով՝ տարերային աղետն ամենից շատ վնաս է հասցրել Թամիլանդի 12 շրջանի, այդ թվում նահանգի մայրաքաղաք Չեննային: Շաբաթ օրվանից շարունակվող անձրևները ջրհեղեղ են առաջացրել, ինչի հետևանքով ջրի արտահոսք է տեղի ունեցել նահանգի երեք խոշոր ջրավազանից:

Իշխանությունները հարյուրավոր բնակիչների են տարհանել տուժած շրջաններից: Նրանց ժամանակավոր տեղաբաշխման համար 150 կենտրոն է բացվել:

Տարերային աղետի հետևանքների վերացման համար նահանգի կառավարությունը բարձր պատրաստվածության է բերել փրկարար ծառայությունների 900 աշխատակցի: