Դանիել Օրտեգան հաղթում Է Նիկարագուայի նախագահական ընտրություններում

15:07 • 08.11.21

Պետության գործող ղեկավար Դանիել Օրտեգան հաղթում Է Նիկարագուայի նախագահական ընտրություններում՝ ստանալով ընտրողների 74,99 տոկոսի պաշտպանությունը: Նոյեմբերի 8-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտնել է Նիկարագուայի Բարձրագույն ընտրական խորհրդի նախագահ Բրենդա Ռոչան, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Քվեաթերթիկների գրեթե 50 տոկոսի հաշվումից հետո ընտրողների 74,99 տոկոսը ձայնը տվել Է իշխանության «Ազգային ազատագրության սանդինյան ճակատ» կուսակցության գլխավորած դաշինքի օգտին», ասել է նա:

Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն նոյեմբերի 26-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: