ԱՄՆ Կոնգրեսում կոչ են արել դուրս բերել ռուսական զորքերը Մերձդնեստրից. RT

18:22 • 08.11.21

Ամերիկացի դեմոկրատ կոնգրեսական Ուիլյամ Քիթինգը հայտարարել է Մերձդնեստրում «ռուս զինվորականների անօրինական ներկայության» մասին և կոչ արել է «այնտեղից դուրս բերել ռուսական բոլոր զինված ուժերը»։ Այս մասին ասված է Մոլդովայի անկախության 30-ամյակի կապակցությամբ քաղաքական գործչի բանաձևի նախագծում։ Փաստաթղթին ծանոթացել է RT-ն։

Բանաձևի տեքստում Քիթինգն ընդգծել է, որ ԱՄՆ-ը դատապարտում է «Ռուսաստանի զինված ուժերի անօրինական ներկայությունը Մոլդովայի Մերձդնեստրի տարածաշրջանում»։

«Ներկայացուցիչների պալատը կոչ է անում Մոլդովայի ինքնիշխան տարածքից դուրս բերել բոլոր ուժերն ու միջոցները, որոնք պատկանում են Ռուսաստանի անվտանգության ծառայություններին կամ զինված ուժերին»,- ասվում է փաստաթղթում։

Բացի այդ, բանաձևի նախագիծը աջակցություն է հայտնել Մոլդովային «ժողովրդավարության խթանման» և «եվրաինտեգրման» ճանապարհին։ Այն նաև նշում է, որ անհրաժեշտ է օգնել «Մոլդովայի ժողովրդի ձգտումներին՝ ամրապնդելու կապերն ԱՄՆ անդրատլանտյան գործընկերների հետ»։

Անցյալ տարի Մոլդովայի նորընտիր նախագահ Մայա Սանդուն ասել էր, որ Ռուսաստանի զինված ուժերը պետք է լքեն Մերձդնեստրը: Ավելի ուշ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է խաղաղապահներին դուրս բերելու պատրաստակամության մասին, բայց միայն այն ժամանակ, երբ իրավիճակը տարածաշրջանում թույլ տա։