Չիլիում պատգամավորները հավանություն են տվել նախագահի իմպիչմենթին
Չիլիի խորհրդարանի ստորին պալատը՝ Պատգամավորների պալատը կողմ է քվեարկել նախագահ Սեբաստիան Պինյերայի իմպիչմենթի օգտին, որի վերաբերյալ վերջնական որոշումը պետք Է ընդունի Սենատը (վերին պալատը):
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, «Պանդորայի դոսյեից» փաստաթղթերի հիման վրա կոռուպցիայի կասկածանքի պատճառով Պինյերային սահմանադրական մեղադրանքի առաջադրման օգտին քվեարկել Է 78 պատգամավոր՝ անհրաժեշտ նվազագույնը նախագահի պաշտոնաթողության առաջարկության պաշտպանության համար:
Դեմ Է քվեարկել 67 պատգամավոր, երեքը ձեռնպահ են մնացել: Պինյերայի նախագահական ժամկետն ավարտվում Է 2022 թվականի մարտի 11-ին: Նոյեմբերի 21-ին երկրում տեղի են ունենալու պետության նոր ղեկավարի ընտրություններ:










