«Չե՞ս ամաչում». պաղեստինամետ ուսանողները փորձել են գրոհել շենքը, որում եղել է Մեծ Բրիտանիայում Իսրայելի դեսպանը (լուսանկարներ, տեսանյութեր)
Մեծ Բրիտանիայում Իսրայելի դեսպանը երեկ երեկոյան դուրս է բերվել Լոնդոնի տնտեսագիտության դպրոցից, երբ պաղեստինամետ ուսանողները փորձել են գրոհել շենքը: Թիկնապահները Ցիպի Հոտովելին արագ նստեցրել են դիվանագիտական Jaguar-ը և արագ հեռացել այդ տեղից այն բանից հետո, երբ ցուցարարները բղավել են և փորձել բռնել դեսպանին:
Ինչպես գրում է Daily Mail-ը, ուսանողները դեսպանի հետևից բղավել են «չե՞ս ամաչում»:
LSE Class War կոչվող անարխիստական խմբավորումը, կարծես, ստանձնել է քաոսի պատասխանտվությունը՝ կոչ անելով ուսանողներին «ջարդել դեսպանի մեքենայի պատուհանը» և «գրոհել շենքը»:
Մեծ Բրիտանիայի կառավարության նախարարներ Նադհիմ Զահավին և Ջեյմս Քելերլին դատապարտել են «ագրեսիվ և սպառնալից պահվածքը»:


Amazing.
— Hadi Nasrallah (@HadiNasrallah) November 9, 2021
Israeli ambassador Tzipi Hotovely was forced to flee London’s LSE university after students protested her presence and refused to give her a platform. This is how colonial war criminals must be treated everywhere. #FreePalestine pic.twitter.com/SuInl4tna0










