Գերմանիայում պայթյուն է որոտացել զինամթերքի պահեստարանի մերձակայքում

16:11 • 10.11.21

Նոյեմբերի 10-ին պայթյուն է տեղի ունեցել զինամթերքի պահեստարանի շրջանում, որը գտնվում է Գերմանիայի Ստորին Սաքսոնիայի երկրամասի Rheinmetall պաշտպանական կոնցեռնի տարածքում. տարածքը շրջափակված է:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասվում Է տեղի ոստիկանության հայտարարության մեջ:

«Նոյեմբերի 10-ի վաղ առավոտյան, մոտավորապես ժամը 2-ին, պայթյուն է տեղի ունեցել Ունտեռլյուսում (կոմունա) գտնվող Rheinmetall-ի տարածքում տեղակայված զինամթերքի պահեստարանի շրջանում»,-ասվում է գերմանական Ցելլե քաղաքի իրավապահների հայտարարության մեջ:

Նշվում է, որ, ըստ առկա տվյալների, վնաս է հասցվել շենքին, տուժածներ չկան: Տարածքը, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, օղակված է, դեպքի վայր են ժամանել հրշեջները: Կատարվում է միջադեպի հետաքննություն: