ԱՄՆ-ում տղամարդը վազել է քաղաքով մեկ և անկանոն կրակել մարդկանց վրա. կան զոհեր

11:55 • 10.11.21

Ամերիկյան Հարավային Դակոտա նահանգի Սքոթլենդ քաղաքում հրաձգության հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս երեքը՝ վիրավորվել։ Նոյեմբերի 10-ին, այդ մասին տեղեկացրել է տեղական Dakota News Now հրատարակությունը։ 

Ինչպես նշվում է, կրակողը բերման է ենթարկվել։ Ոստիկանությունը պարզում է դրդապատճառները։

Մինչդեռ համացանցի օգտատերերը հայտնում են, որ հարձակվողը վազել է քաղաքով մեկ և անկանոն կրակել մարդկանց վրա։ Մահացածները հայր ու դուստր էին: