Երկրորդ կին մարզպետը Շիրակի մարզում․ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Նազելի Բաղդասարյանին

11:03 • 11.11.21

Մենք երկուշաբթի օրը գրավոր ընթացակարգով Շիրակի մարզպետ ենք նշանակել Նազելի Բաղդասարյանին։ Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Նա շնորհավորեց և հաջողություններ մաղթեց տիկին Բաղդասարյանին։ «Եթե ես ճիշտ եմ հիշում, երկրորդ կին մարզպետն է Շիրակում»,––ասաց նա։

Նազելի Բաղդասարյանը ևս շնորհակալություն հայտնեց նշանակման համար։ «Լիահույս եմ, որ այն  բեռը, որը դրված է իմ ուսերին, կկարողանամ իրականացնել մեծ պատասխանատվությամբ և նվիրումով և իմ համեստ հմտությունները և կարողությունները կկարողանամ օգտագործել ի շահ Շիրակի մարզի և ՀՀ–ի»,–ասաց նա։