Լատվիայի ՊՆ-ն չի բացառել ՆԱՏՕ-ի մասնակցությունը միգրացիոն ճգնաժամի լուծման հարցին

17:49 • 11.11.21

Եվրամիության սահմանին միգրացիոն ճգնաժամի սրումը կարող է հանգեցնել ՆԱՏՕ-ի միջամտությանը: Նոյեմբերի 11-ին այս կարծիքն է հայտնել Լատվիայի պաշտպանության նախարար Արտիս Պաբրիքսը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Ես կարծում եմ, որ եթե (Բելառուսի նախագահ Ալեքսանդր) Լուկաշենկոն դիմի (իրադրության սրման), ապա Եվրամիությունը և, ես չեմ կարող բացառել, նույնիսկ ՆԱՏՕ-ն ներքաշված լինեն,- ասել է նա Լատվիայի ռադիոյի եթերում:- Որովհետև մենք պետք է պաշտպանենք մեր սահմանը, և մենք սահմանը չենք բացի»: