Երասխում տեղի է ունեցել  2020–ին ռուսական խոցված ուղղաթիռի անձնակազմի սպաների հիշատակին նվիրված հուշարձանի հանդիսավոր բացումը

17:36 • 12.11.21

Նոյեմբերի 11-ին ՀՀ Արարատի մարզի Երասխ գյուղում տեղի է ունեցել  2020 թվականի նոյեմբերի 9-ին խոցված Ռուսաստանի Դաշնության ռազմաօդային ուժերի ՄԻ-24 ուղղաթիռի անձնակազմի սպաներ՝ մայոր Յուրի Իշչուկի և ավագ-լեյտենանտ Ռոման Ֆեդինայի հիշատակին նվիրված հուշարձանի հանդիսավոր բացման արարողությունը։

Ինչպես տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը, միջոցառմանը ներկա են եղել բարձրաստիճան զինվորականներ, զինծառայակիցներ, ՏԻՄ ներկայացուցիչներ, հարազատներ և հյուրեր։