Սոս Ավետիսյանը նշանակվել է Իսպանիաում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

18:31 • 12.11.21

ՀՀ նախագահի հրամանագրով՝ Սոս Ավետիսյանը նշանակվել է Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Սոս Ավետիսյանին նշանակել Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մադրիդ)»-ասված է հրամանագրում։

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով ավելի վաղ Իսպանիայի Թագավորությունում և Անդորրայի Իշխանապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ էր կանչվել Վլադիմիր Կարմիրշալյանը: