Մի խումբ ներգաղթյալներ բելառուսական կողմից հատել են Լեհաստանի սահմանը. դեպքի վայրից տեսանյութ է հրապարակվել
«Սպուտնիկ Բելառուս» գործակալությունը տեսանյութ է հրապարակվել, որում պատկերված են երկրի սահմանին ներգաղթյալների կուտակման պատճառով ստեղծված իրավիճակի հետևանքները: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ներգաղթյալներից ոմանց հաջողվել է անցնել Լեհաստան «Բրուզգի» անցակետի մոտ:
Հրապարակված կադրերում երևում է, որ մի խումբ փախստականներ, լքելով Բելառուսի տարածքը, շարժվում են լեհական սահմանի արգելապատնեշի երկայնքով: Նրանցից ոմանք ուժեղ բղավում են:
ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ նրանք վնասել են փշալարերից պատրաստված արգելապատնեշն ու հատել սահմանը: Բելառուսական սահմանապահ ծառայությունից հայտնել են, որ իրենց ուժայինները չեն օգնել ներգաղթյալներին անցնել սահմանը:










