Մերկելը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի ԵՄ-ի և Բելառուսի սահմանների միգրացիոն ճգնաժամը
Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) կանցլերի պաշտոնակատար Անգելա Մերկելը նոյեմբերի 19-ին Բեռլինում կընդունի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգին: Նոյեմբերի 12-ին կայացած ճեպազրույցում այդ մասին հայտնել է Գերմանիայի նախարարների կաբինետի ներկայացուցիչ Ուլրիկե Դեմերը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Ուրբաթ ժամը 11:00-ին (Երեւանի ժամանակով 14:00-ին) կանցլերը կընդունի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգին: Բանակցությունների ուշադրության կենտրոնում կլինեն անվտանգության բնագավառի հրատապ թեմաներ, մասնավորապես դաշինքի ռազմավարական հայեցակարգի նորացումը»:
Ըստ նրա՝ խոսք կլինի նաև Եվրամիության և Բելառուսի սահմաններին միգացիոն ճգնաժամի մասին:










