Ուկրաինան և Թուրքիան հարվածային անօդաչուների համար շարժիչների մատակարարման պայմանագիր են ստորագրել  

15:11 • 12.11.21

Թուրքական Baykar հարվածային անօդաչուների արտադրողը հայտնել է ուկրաինական «Ивченко-прогресс» պետական ընկերության հետ պայմանագիր կնքելու մասին, որով նախատեսվում է շարժիչներ մատակարարել նոր ԱԹՍ-ների համար:

«Մենք պայմանագիր ենք ստորագրել առաջատար ուկրաինական ընկերության հետ AI-322F  տուրբոռեակտիվ շարժիչների մատակարարման և AI-25TLT տուրբոռեակտիվ շարժիչների նտեգրման մասին հարվածային անօդաչուների արտադրության մեր ծրագրի համար»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ պայմանագիրը ստորագրվել է Ստամբուլում անցկացվող պաշտպանական արդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ: