Իրանցի բարձրաստիճան հրամանատարն ասել է, որ եթե Իսրայելը պատերազմ սկսի, ապա Իրանը կլինի միակը, ով վերջ կդնի այդ պատերազմին

21:32 • 12.11.21

Իրանցի բարձրաստիճան հրամանատարներից մեկն ասել է, որ եթե Իսրայելը պատերազմ սկսի, ապա Իրանը կլինի միակը, ով վերջ կդնի այդ պատերազմին, գրում է Reuters-ը:

«Իսրայելի ցանկացած սխալ Թեհրանի հետ հարաբերություններում կարագացնի նրա ոչնչացումը», - հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն:

Գործակալությունը նշում է, որ Իսրայելը մեծացրել է Իրանի նկատմամբ գործադրվող ճնշումը՝ փորձելով զսպել Թեհրանի միջուկային ծրագրի առաջընթացը: