Ճապոնիայի ԱԳՆ-ն Ռուսաստանի հետ հաշտության համաձայնագիր կնքելու ցանկություն է հայտնել

14:26 • 12.11.21

Ճապոնիան մտադիր է լուծել չորս կղզու՝ Կունաշիրի, Շիկոտանի, Իտուրուպի և Հաբոմայիի հարցը և հաշտության համաձայնագիր կնքել Ռուսաստանի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսում հայտարարել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոսիմասա Հայասին:

«Ռուսաստանի հետ հաշտության համաձայնագրի հարցում մեր ուղղությունը հետևյալն Է. հաջորդ սերունդների ուսերին չթողնել հարցի լուծումը, լուծել չորս կղզու պատկանելության հարցը և կնքել հաշտության համաձայնագիր: Մենք դրա վրա աշխատելու ենք ավելի վաղ կնքված համատեղ համաձայնությունների հիման վրա, այդ թվում՝ այն համաձայնության, որը ձեռք է բերվել Սինգապուրում 2018 թվականինե,-ասել է Հայասին:

Ռուսաստանի և Ճապոնիայի հարաբերությունները երկար տարիներ փչացնում է հաշտության համաձայնագրի բացակայությունը: 1956 թվականին ԽՍՀՄ-ը և Ճապոնիան Համատեղ հռչակագիր են ստորագրել, որում Մոսկվան համաձայնել է Հաբոմայի և Շիկոտանա կղզիները հանձնելու հնարավորությունը քննարկել հաշտության համաձայնագիր կնքելուց հետո, Կունաշիրի և Իտուրուպի ճակատագրի հարցը չի շոշափվել:

ԽՍՀՄ-ը հույս ուներ, որ Համատեղ հռչակագիրը վերջակետ կդնի վեճին, իսկ Ճապոնիան դրանում տեսավ միայն խնդրի լուծման մի մասը՝ չհրաժարվելով բոլոր կղզիների նկատմամբ պահանջներից: Հետագա բանակցությունները ոչ մի բանի չհանգեցրեցին, հաշտության համաձայնագիրը Երկրորդ համաշխարհայինի ավարտից հետո այդպես էլ չստորագրվեց: Մոսկվայի դիրքորոշումն այն է, որ Հարավային Կուրիլները ԽՍՀՄ-ի կազմի մեջ են մտել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով, և դրանց նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանությունը, որն ունի համապատասխան միջազգային- իրավական ձևակերպում, կասկածից վեր է:

2018 թվականի նոյեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և  Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի՝ Սինգապուրում տեղի ունեցած հանդիպումից հետո կողմերը հայտարարեցին բանակցային գործընթացն արագացնելու մասին: Որոշեցին հիմք վերցնել 1956 թվականի փաստաթուղթը: Դա լուրջ զիջում դարձավ Ճապոնիայի կողմից, քանի որ մինչև այժմ նրա պաշտոնական դիրքորոշումը եղել Է չորս կղզիները վերադարձնելու պահանջը և միայն դրանից հետո հաշտության համաձայնագրի կնքումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: