ԵՊՀ-ում նոյեմբերի 15-ից դասերը կանցկացվեն առկա

12:18 • 12.11.21

Երևանի պետական համալսարանից տեղեկացնում են, որ նոյեմբերի 15-ից դասերը կրկին անցկացվելու են առկա։

Ըստ անհրաժեշտության՝ որոշ դասընթացներ կարող են կազմակերպվել հեռավար։

ԵՊՀ-ից հորդորում են համալսարան այցելելիս չմոռանալ պահպանել հակահամաճարակային կանոնները։