Արցախում սպանված հայ բանվորի եղբայրը ադրբեջանցիների ուղղությանբ նռնակ է նետել․ տեսախցիկն արձանագրել է պայթյունի պահը (տեսանյութ)
Այսօր Արցախի ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ առավոտյան Շուշիի անցակետի մոտ ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում, որից հետո Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակվել է։
Միջադեպի մասին մանրամասներ է հաղորդել Times.am կայքը։ Նշվում էր, որ դեպք է տեղի ունեցել Շուշի քաղաքի ստորին հատվածում գտնվող անցակետում։ Նոյեմբերի 8-ին այդ հատվածում սպանված հայ բանվորի եղբայրը տաքսիով մոտեցել է ադրբեջանցի զինծառայողներին և նռնակ նետել նրանց ուղղությամբ։ Թշնամին էլ անկանոն կրակ է բացել այդ պահին այդտեղ գտնվող հայկական մեքենաների ուղղությամբ։










