Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհը փակ է․ պատճառը հայ-ադրբեջանական հերթական միջադեպն է․ ԱՀ ՆԳՆ

09:39 • 13.11.21

Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ հայկական և ադրբեջանական կողմերի միջև տեղի ունեցած միջադեպի  պատճառով, այս պահին Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է:

Արցախի Հանրապետության իրավապահ մարմինները՝ ռուսական խաղաղապահ զորակազմի հետ մեկտեղ, հակառակորդ կողմի հետ վարում են բանակցություններ՝ երթևեկն անխափան կազմակերպելու ուղղությամբ:

Միջադեպի հետ կապված մյուս մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ: