Դելիում դպրոցները կփակվեն օդի աղտոտվածության պատճառով

12:01 • 14.11.21

Դելիի իշխանությունները հայտարարել են դպրոցները մեկ շաբաթով փակելու մասին՝ Հնդկաստանի մայրաքաղաքում օդի աղտոտվածության մակարդակի բարձրացման պատճառով, գրել է Times of India-ն:

«Երկուշաբթի օրվանից դպրոցները կփակվեն, որպեսզի երեխաները չշնչեն աղտոտված օդը», - մեջբերում է հրատարակությունը Դելիի առաջին նախարար Արվինդ Քեջրիվալին։

Բացի այդ, քաղաքային իշխանությունների հրամանով 4 օրով դադարեցվել է ցանկացած շինարարական աշխատանք, իսկ բոլոր պետական ծառայողներին կարգադրվել է աշխատանքի անցնել տնից։ Մասնավոր բիզնեսը ստիպված կլինի այս կանոնը պահպանել «հնարավորի սահմանում»:

Շաբաթ օրը Դելիում գրանցվել է օդի աղտոտվածության կտրուկ աճ, որը 20 անգամ գերազանցել է նորման։