Ադրբեջանի ԱԳ նախարարը մեկնել է Բրյուսել

13:21 • 14.11.21

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու Եվրամիության  Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների հանդիպմանը։

Այս մասին հայտնում է երկրի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Նախատեսվում է Բայրամովի հանդիպումները ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի և այլ միջազգային կառույցների պաշտոնյաների հետ։