Եգիպտոսի հարավում «կարիճների գրոհ» է. նրանց խայթոցից զոհվել է 3, տուժել՝ մոտ 450 մարդ

13:44 • 14.11.21

Վատ եղանակի պատճառով Եգիպտոսի հարավային Ասուան քաղաքում կարիճների ներխուժում է տեղի ունեցել։ Երեք մարդ մահացել է նրանց խայթոցներից, հարյուրավորները վիրավորվել են, հաղորդել է BBC-ն՝ վկայակոչելով Եգիպտոսի առողջապահության նախարարությանը։

Նշվում է, որ տեղատարափ անձրևի, ամպրոպի և կարկուտի հետևանքով սարերից ու անապատներից քաղաքի փողոցներ են լցվել կարիճներ։

Առայժմ հայտնի է երեք մահացածի և մոտ 450 տուժածի մասին, որոնք խայթվել են, սակայն ողջ են մնացել։

Երկրի իշխանությունները բնակիչներին և հանգստացողներին հորդորել են մնալ տանը և զգույշ լինել։