Լեհ-բելառուսական սահմանին կրակոցներ են հնչել (տեսանյութ)
Լեհաստանից տեսանյութ է հրապարակվել, որում պատկերվում է Բելառուսի հետ սահմանում տիրող իրավիճակը: Տեսանյութում կրակոցի ձայներ են հնչում: Այս մասին գրում է Корреспондент-ը՝ ներկայացնելով Լեհաստանի պաշտպանության նախարարության թվիթերյան էջում արված հրապարակումը:
Լեհական կողմը ենթադրում է, որ կրակոցները արձակվել են Բելառուսի տարածքում՝ հավանաբար ոչ մարտական փամփուշտներով:
«Բելառուսների հերթական սադրանքը: Կրակոցի ձայներ, հավանաբար ոչ մարտական փամփուշտներով: Սա ամենօրյա իրականություն է, որի հետ բախվում են մեր զինվորականները», -ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Նախարարությունից չեն հայտնել, թե սահմանի որ հատվածում և որ օրն է արվել տեսանյութը:
Kolejne prowokacje Białorusinów. Odgłosy strzałów, prawdopodobnie ze ślepej amunicji to codzienność, z która mierzą się nasi żołnierze i funkcjonariusze. pic.twitter.com/n2tcZHz4GY
— Ministerstwo Obrony Narodowej










