Բուլղարիայի գործող նախագահն առաջատարն է ընտրությունների նախնական արդյունքներով
Բուլղարիայի գործող նախագահ Ռումեն Ռադևը երկրում կայացած ընտրություններում ստացել է ընտրողների ձայների 49,45 տոկոսը: Ինչպես հաղորդում է «Կոմերսանտ»-ը՝ հղում անելով երկրի ԿԸՀ-ին, այս տվյալը ստացվել է քվեաթերթիկների 42,85 տոկոսի մշակումից հետո:
Երկրորդ տեղում է պրոֆեսոր Աթանաս Գերջիկովը «Քաղաքացիները հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման» կուսակցությունից՝ 21,93 տոկոս ձայնով: «Հանուն արդարության և ազատության» շարժման ղեկավար Մուստաֆա Քարադայըն երրորդ տեղում է՝ 12,75 ձայնով:
Խորհրդարանական ընտրություններում առաջին տեղը զբաղեցնում է «Շարունակում ենք փոփոխությունները» կենտրոնական կուսակցությունը՝ 25,97 տոկոս ձայնով, երկրորդը «Քաղաքացիները հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման»-«Դեմոկրատական ուժերի միություն» կոալիցիան է ձայների 21,42 տոկոսով:
Նախագահական և խորհրդարանական ընտրությունները երկրում կայացել են նոյեմբերի 14-ին: Մասնակցության հայտը 40 տոկոսից ցածր է եղել:










