«Եթե չհանգստանաք, հետ կվերցնեմ այն ​​ամենը, ինչ ապօրինաբար փոխանցել է Դուդաևը». Կադիրովը սպառնացել է Ինգուշեթիային

21:29 • 15.11.21

Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը Գալանչոժի շրջանում խորհրդակցության ժամանակ ասել է, որ կարող է Ինգուշեթիայից ուժով խլել այն հողերը, որոնք «ապօրինաբար փոխանցվել են Դուդաևի (Իչկերիայի ինքնահռչակ Չեչնիայի Հանրապետության առաջին նախագահ Ջոխար Դուդաև) կողմից»։ Այս մասին հայտնում է Baza Telegram ալիքը։

«Եթե չհանգստանաք, ես կվերցնեմ այն ամենը, ինչ ապօրինաբար փոխանցել է Դուդաևը… Եթե ամեն ինչ հետ վերցնեմ, լավ չի լինի. Մենք ուժ ունենք այդ ամենը հետ վերցնելու, չնայած դրան՝ մենք ոչ մի քայլ չենք արել, ոչ մի բառ չենք ասել»,- նշել է նա։

Ինչպես գրում է gazeta.ru-ն, Կադիրովի հայտարարությունը հնչել է Չեչնիայի հետ սահմանակից Ինգուշեթիայի Սունժենսկի շրջանի Դատիխ գյուղական բնակավայրում վերանորոգման աշխատանքների մասին տեղեկությունների ֆոնին: Օգտատերերից մեկը, որը հրապարակել է ընթացող աշխատանքների տեսանյութը, դա անվանել է «հարևանների հերթական սադրանքը»։ Ավելի ուշ հաղորդվել է, որ սարքավորումները պատկանում են «Չեչենավտոդոր» պետական հիմնարկին, և նրա գործողությունները փոխել են  Ֆորտանգա գետի հունը։  Ինգուշեթիայի բնակիչներին զայրացրել է, որ չեչեն ճանապարհային աշխատողների կողմից Ֆորտանգա գետի հունի փոփոխություններն արվել են առանց տեղական իշխանությունների համաձայնության։