Ողբերգական ավտովթար Արմավիրում. Խանջյան գյուղի սկզբնամասում Opel-ը, մի քանի պտույտ շրջվելով, կողաշրջվել է. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com

16:52 • 15.11.21

Այսօր՝ նոյեմբերի 15-ին,  ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում  Opel Zafira մակնիշի ավտոմեքենան Խանջյան գյուղի   սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով, կողաշրջված վիճակում հայտնվել երթևեկելի գոտուց դուրս:

1 հոգի տեղում մահացել է, մեկ հոգի էլ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում հավաքվածներն  ասել են, որ վիրավորն ու մահացածը ազգականներ են:Նրանցից մեկն էլ անչափահաս է: