Շոյգուն և Աքարը քննարկել են տարածաշրջանային գործընթացները

20:00 • 15.11.21

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ, երկուշաբթի հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Պաշտպանության նախարարությունների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունները, անվտանգության և պաշտպանության ոլորտում տարածաշրջանային գործընթացները՝ շեշտը դնելով Սիրիայում տիրող իրավիճակի վրա։