Խոշոր հրդեհ է բռնկվել Թել Ավիվում, որին պայթյուններ են հաջորդել (տեսանյութ)
Կիրակի ուժեղ հրդեհ է բռնկվել Իսրայելի Թել Ավիվ քաղաքի կայանատեղիներից մեկում, ինչին մի շարք պայթյուններ են հաջորդել: Այս մասին հայտնում է «Ալ-Մայադին»-ը՝ հղում անելով իսրայելական ԶԼՄ-ներին:
Նշվում է, որ կատարվածի պատճառ կարող էր դառնալ «նյութերի արյումը»: Կրակը տարածվել է մի քանի կառույցների վրա: Հրդեհի մասշտաբների մեծության պատճառով մի քանի ժամ է պահանջվել այն վերահսկողության տակ առնելու համար: Ներկա պահին հրդեհը մարվել է:
المشاهد الأولية للانفجار الضخم الذي سبقه حريق كبير
— الميادين Go (@AlmayadeenGO) November 14, 2021
في مرأب جنوبي "تل أبيب"#تل_أبيب #فلسطين_المحتلة#الميادين_Go pic.twitter.com/qXlMyEUZRC










